Նորություններ
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԱՊՇԵՐՈՆՍԿ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ | 2017-09-23


2017թ. փետրվարի 13-ին Ապշերոնսկի Սուրբ Գևորգ եկեղեցում մեծ շուքով նշվեց Տրնդեզը: Առավոտյան տեղի ունեցավ Սուրբ և անմահ Պատարագ: Եկեղեցու հոգևոր հայր Տեր Մոմիկ քահանա Գդլյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում 2016թ. – ին Ապշերոնսկի Սուրբ Գևորգ եկեղեցում պսակված 5 ամուսնական զույգ: Ազգային ավանդույթի համաձայն, տոնախմբության ընթացքում նորապակներն ու սիրահարները զույգ առ զույգ ցատկեցին խարույկի վրայով, ինչը խորհրդանշում է ընտանեկան միասնություն այն արհավիրքների կամ խնդիրների դեմ, որոնց կարող են հանդիպել ողջ կյանքի ընթացքում: Վերջում բոլոր ներկաները ճաշակեցին ավանդական մատաղ:












CODECENTER